ARWELD
Գրեք մեզ info@arweld.am
Armenian

A7 MIG Welder

A7 MIG Welder-ը ռոբոտացված  աղեղային եռակցման համար նախատեսված  ժամանակակից լուծում է, որը անգերազանցելի  կերպով համապատասխանում է ցանկացած եռակցման սարքավորումների: Սա ամբողջական, կատարյալ հավասարակշռված տեխնոլոգիական քարտերի փաթեթ է, որը ներառում է եռակցման հրածորանը, մետաղալարերի մատակարարման  մեխանիզմը, էլեկտրասնուցման աղբյուրը  և հովացմանհանգույցը: Սարքավորումը համապատասխանում է Kemppi-ի ամենաբարձր չափանիշներին, ինչը երաշխավորում է եռակցման կայուն անզիջում որակ:                 

Kemppi wise ծրագրային ապահովման լրակազմը  բարենպաստ ազդեցություն է ունենում հաճախորդների արտադրողականության վրա, քանի որ այն զգալիորեն բարելավում է եռակցման արտադրության արագությունն ու արդյունավետությունը և թույլ է տալիս օգտագործել նույն սարքավորումները եռակցման տարբեր խնդիրներ լուծելու համար:                                                                                        

Ժամանակակից զննարկչի (բրաուզերի) վրա հիմնված համակարգի օգտագործողի միջերեսը ապահովում է սովորական զննարկիչով ստանդարտ համակարգչից էլեկտրասնուցման  աղբյուրին հարմար հասանելիություն: Սա մեծապես խնայում է տեղադրման ժամանակը և երաշխավորում է որակի արդյունավետ վերահսկողություն սարքավորումների կյանքի ցիկլի բոլոր փուլերում:

Key Features

  • Արագ և հարմարավետ ինտեգրում ցանկացած ռոբոտացված սարքավորումների հետ ' արդյունաբերական փոխանցումաձողով ժամանակակից ապարատային մոդուլների շնորհիվ:
  • Արտաքին համակարգչից Էլեկտրաէներգիայի աղբյուրին  հասանելիություն՝ Ethernet ցանցի միջոցով, օգտագործելով սովորական վեբ զննարկիչ: Լրացուցիչ ծրագրեր չեն պահանջվում: Սա մեծապես խնայում է կազմաձևման ժամանակը և ապահովում է արագ և հարմարավետ պարամետրերի կազմաձևում, համակարգի կառավարում և մոնիտորինգ սարքավորումների կյանքի ցիկլի բոլոր փուլերում:
  • Բարելավված արտադրողականություն և ներդրված ֆինանսական միջոցների  արագ վերադարձ ՝ Wise ծրագրակազմի օգտագործման և առկա գործառույթների լայն տեսականու շնորհիվ;                                                                                             
  • Wise գործընթացները նախապես ճշգրիտ կարգաբերվում են օպտիմալ արտադրողականության համար, ներառյալ բարձր արագությամբ եռակցման ժամանակ (սովորաբար օգտագործվում է ավտոմատացված եռակցման ժամանակ): Նույն սարքավորումները կարող են օգտագործվել եռակցման տարբեր խնդիրներ լուծելու և կիրառման տարբեր ոլորտներում:       
  • Մեկ մատակարարի կողմից համապարփակ, լիովին հավասարակշռված փաթեթը թույլ է տալիս զգալիորեն խնայել ժամանակը և ջանքերը ռոբոտացված սարքավորումների հետ աղեղային եռակցման փաթեթը ինտեգրելիս:
  • Սարքավորումը հարմար է  արդյունաբերության  ցանկացած այն ոլորտի համար, որտեղ ռոբոտացված եռակցումը օգտագործվում է բարակ և հաստ փոփուկ պողպատից, չժանգոտվող պողպատից և ալյումինից բաղադրիչներ պատրաստելու համար:                                           
  • Աղեղի վառոցքի կատարելագործված գործառույթը ' Touch Sense Ignition-ը, նվազագույնի է հասցնում շաղ տալու վտանգը և կայունացնում աղեղը բռնկումից անմիջապես հետո:
  • Ներկառուցված էլեկտրոնային կարգավորիչով մետաղալարերի մատակարարման մեխանիզմի ամուր պատյանն ապահովում է ավելի արագ աշխատանք, ճշգրիտ հսկողություն և արտաքին միջամտության նկատմամբ ավելի մեծ դիմակայունություն:
  • Գազի մատակարարման ներկառուցված սենսորը մետաղալարերի մատակարարման մեխանիզմում թույլ է տալիս հետևել պաշտպանիչ գազի ծախսին՝ աղեղին ավելի մոտ,  լռելյայն եղանակով, այսինքն ՝ առանց լրացուցիչ սենսորների:
  • Վեբ զննարկչի միջերեսը կարող է հեշտությամբ կարգավորել համակարգի լարման մակարդակը ' եռակցակարը գտնելու  համար: 
`

Specification

A7 MIG Welder 350 and 450-ները եռակցման էլեկտրասնուցման աղբյուրներ են են, որոնք նախատեսված են ռոբոտացված եռակցման համակարգերում մասնագիտական օգտագործման համար: Դրանք հարմար են իմպուլսային սիներգետիկ MIG/MAG եռակցման, 1-MIG/MAG սիներգետիկ եռակցման, ստանդարտ MIG/MAG եռակցման և արդիականացրած wiseroot+ ™ և WiseThin+ ™ գործընթացների համար: Ռոբոտացված  համակարգի ինտերֆեյսի միավորը, որը տեղադրված է էլեկտրասնուցման աղբյուրի  վրա, ապահովում է կապը ռոբոտի հետ և պարունակում է բոլոր անհրաժեշտ միացումները եռակցման մոդուլի հետ ինտեգրվելու համար:

A7 Power Source 350

Սարքավորման ծածկագիրը 6201350
Եռաֆազ ցանցի լարում՝ 50/60 Հց 400 V, -15 %...+20 %
Ապահովիչ 25 A
Ելքային հոսանք, ՄՏ 60 % 350 A
Ելքային հոսանք, ՄՏ100 % 330 A
Անվանական հզորությունը առավելագույն հոսանքի դեպքում 20 kVA
Գեներատորի առաջարկվող հզորությունը (min.) 25 kVA
Եռակցման հոսանքի և լարման միջակայք 20 A / 12 V - 350 A / 46 V
Պարապ ընթացքի լարումը (միջին) 85 V -103 V
Աշխատանքային ջերմաստիճանի միջակայք -20…+40 °C
Ընդհանուր չափերը, ԵxԼxԲ 610 × 240 × 520 mm
Քաշ(առանց լրացուցիչ սարքավորումների) 40.2 kg

A7 Power Source 450

Սարքավորման ծածկագիրը 6201450
Եռաֆազ ցանցի լարում՝ 50/60 Հց 400 V, -15 %...+20 %
Ապահովիչ 35 A
Ելքային հոսանք, ՄՏ 60 % 20 A / 12 V - 450 A / 46 V
Ելքային հոսանք, ՄՏ100 % 450 A
Անվանական հզորությունը առավելագույն հոսանքի դեպքում 350 A
Գեներատորի առաջարկվող հզորությունը (min.) 35 kVA
Եռակցման հոսանքի և լարման միջակայք 85 V -103 V
Պարապ ընթացքի լարումը (միջին) -20…+40 °C
Աշխատանքային ջերմաստիճանի միջակայք 610 × 240 × 520 mm
Ընդհանուր չափերը, ԵxԼxԲ 40.2 kg

 

Մետաղաարի մատակարարման սարքեր   

A7 Wire Feeder 25

A7 Wire Feeder 25-ը հուսալի և հզոր երկշարժիչ սարք է, 4-գլանի շարժաբերներով՝ մատակարարման  համակարգի համար, որը գերազանց  համապատասխանում է A7 MIG Welder-ի էլեկտրասնուցման աղբյուրներին: Մետաաղալարերի մատակարարման մեխանիզմը ռոբոտի տեղադրելու համար պահանջվում է առանձին ամրացման փական:

Սարքավորման ծածկագիրը 6203510
Մետաղալար կրող/մատակարարող  մեխանիզմ 4 գլան, 2 շարժիչ
Եռակցման մետաղալարերիմատուցման արագության ճշգրտում 0,5–25 м/мин
Հրածորանի  միակցիչ Euro
Առհալման  մետաղալարերի տրամագծեր (Fe, պինդ) 0,8–1,6 мм
Առհալման  մետաղալարերի տրամագծեր (Fe, փոշի) 1,0–1,6 мм
Առհալման մետաղալարերի տրամագծեր (Ss) 0,8–1,6 мм
Առհալման  մետաղալարերի տրամագծեր (Al) 1,0–2,4 мм
Առհալման մետաղալարերի տրամագծեր (CuSi) 0,8–1,2 мм
Աշխատանքային ջերմաստիճանի միջակայք -20...+40 °C
Ընդհանուր չափերը, ԵxԼxԲ 380 × 250 × 170 mm
Զանգված (առանց լրացուցիչ սարքավորումների) 7,8 кг

 

Ծրագրային ապահովում 

WiseFusion -ն  եռակցման գործառույթ է, որը նախատեսված է բոլոր դիրքերում  եռակցակարի կայուն որակի ապահովման համար ՝ աղեղի երկարության ավտոմատ կարգավորման շնորհիվ: Ստեղծում և պահպանում է կարճ միացման օպտիմալ բնութագրերը  MIG/MAG իմպուլսային  եռակցման և մետաղական հոսքային/ ռեակտիվ փոխանցման աղեղով եռակցման կիրառման  ժամանակ:
WisePenetration -ը եռակցման գործառույթը է  սիներգետիկ և իմպուլսային MIG/MAG եռակցման համար է, որն ապահովում է հավասար լիաեռ ՝ անկախ դիրքից կոնտակտային  գլխիկի  և աշխատանքային մակերեսի միջև հեռավորությունից:  
WiseThin+ ՝ օպտիմիզացված կարճ աղեղով եռակցման գործընթաց, որը  հարմար է թիթեղային կտոր- նյութերի հետ աշխատելու, ինչպես նաև ավելի հաստ թիթեղների դիրքային եռակցման համար, նույնիսկ լայն կարերի  ամրապնդման և փոփոխական բացերով  եռակցման ժամանակ: Ձևավորվում է աղեղ, որը չի առաջացնում շաղեր, ճշգրիտ թվային կառավարմամբ:
WiseRoot+ օպտիմիզացված կարճ աղեղով եռակցման գործընթաց ՝ արմատային անցուղու արդյունավետ եռակցման համար: Եռակցման կարերի  գերազանց որակը պայմանավորված է աղեղի լարման վերահսկմամբ և առհալման  նյութի կաթիլների փոխանցման ժամանակի ճշգրիտ կարգաբերմամբ: Տալիս է եռակցման ավելի բարձր արագություն, քան MMA-, TIG - կամ MIG/MAG-կարճ աղեղով եռակցման դեպքում: